ՆՌՆԱԾԱՌ ԹՌՉՈՒՆՆԵՐՈՎ

Նախշաքանդակի հատված, “Սուրբ Խաչ” եկեղեցի
915 – 921 մ.թ., Աղթամար կղզի, Վանա լիճ

արծաթ - 925o, քաշը – 10 գ., գունավոր էմալ

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին հայ ճարտարապետության գոհարներից է։ Այն գտնվում է գեղատեսիլ մի վայրում`Վանա լճի հարավային ափից մի քանի կիլոմետր հեռու։ Եկեղեցին կառուցվել է 915-921 թթ. Վասպուրականի թագավորության ծաղկման շրջանում։ Աղթամարի եկեղեցին ունի հարուստ զարդանախշեր և բարձրաքանդակներ` առաքյալների և սրբերի պատկերներով և Հին ու Նոր Կտակարաններից բերված դրվագներով։ Եկեղեցին պարուրված է հարթաքանդակների չորս գոտիներով: Պատուհանները պարուրված են  բուսանախշերով, խաղողի վազի և գյուղատնտեսական աշխատանքներ նկարագրող նախշաքանդակներով, տանիքի եզրերին և գմբեթի վրա՝ վազող կենդանիների և տղամարդկանց դեմքերով։