ՏԵՐԵՎ

Հատված հայկական ձեռագրերից
Աստվածաշունչ, 1304, Նախիջևան
Նկարազարդող և կազմող – Սիմեոն
Մատենադարան, MS # 3722

արծաթ - 925o, քաշը ~ 3 գ., գունավոր էմալ

Մատենադարանը հին ձեռագրերի պահուստ է։ Այստեղ է պահվում միջնադարյան ձեռագրերի և գրքերի աշխարհում ամենահարուստ հավաքածուներից մեկը, որը վերաբերում է բազմաթիվ ոլորտների՝ պատմություն, բժշկագիտություն, գրականություն ու արվեստ։ Մատենադարանը նաև առաջատար հետազոտական կենտրոն է, որտեղ պահպանվում և ուսումնասիրվում են հայ գրականության բազմաթիվ գործեր։ Հին ժամանակներում և միջին դարերում ձեռագրերը հատուկ հարգանք են վայելել հայոց մեջ և կարևոր դեր են ունեցել կրոնական ուծացման և ազգային ձուլման դեմ հայ ժողովրդի պայքարում: Առաջատար վանքերն ու համալսարանները ունեցել են հատուկ դպրոցներ, որտեղ հմուտ դպիրները ծաղկել են հայ գիտնականների և գրողների գրքերը, ինչպես նաև կատարել են օտար հեղինակների թարգմանություններ: