ԽԱՉ, 1750

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Գանձարան

արծաթ - 925o, կիսաթանկարժեք քարեր - 12 հատ., քաշը ~ 11 գ., գունավոր էմալ

Էջմիածինը Հայաստանի ամենակարևոր կրոնական և մշակութային կենտրոններից է, Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը։ Սուրբ Էջմիածին մայր եկեղեցին Հայաստանում ամենահին քրիստոնեական եկեղեցին է և հիմնադրվել է 4-րդ դարում։ Առասպելի համաձայն, մայր եկեղեցու կառուցման տեղը Գրիգոր Լուսավորչին հուշել է ինքը` Քրիստոսը։  Այստեղ՝ թանգարանում պահվում է գանձերի հարուստ հավաքածու, որի շատ նմուշներ բերվել են աշխարհի տարբեր ծայրերից, որտեղ հայկական համայնք և եկեղեցի է եղել։ Գանձերի մի մասը փրկվել և բերվել է եղեռնի ժամանակ՝ թշնամու կողմից ավերվող Մուշի եկեղեցիներից, Լիմից, Վարագավանից։