ՀԱՅԿԱԿԱՆ ԹՌՉՆԱԳԻՐ ՏԱՌԵՐ

արծաթ - 925o, կիսաթանկարժեք քարեր ~ 35 հատ., քաշը ~ 2-3 գ., գունավոր էմալ

Հայոց գրերը` իրենց պատկերային բովանդակությամբ և ձայնային արտահայտությամբ հայ ժողովրդի գրավոր մշակույթի և արվեստի կարևոր մասերից են։ Հայ գրերի հմայքը թաքնված է դրանց տեսքի և ձայնային արտահայտության ներդաշնակության մեջ, ինչը դիտորդը զգում է ենթագիտակցորեն։ Ամեն տառ ունի իր խորքային և ձևական բովանդակությունը, որը մշակվել, զարգացել և հարստացել է դարերի ընթացքում, ծաղկողից ծաղկող։ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գրանշանների շարքում, ձեռագրերի ձևավորման մեջ իրենց արտահայտչականությամբ հատուկ տեղ են զբաղեցնում թռչնագիր տառերը։ Դրանք եզակի են միջնադարյան ձեռագիր մշակույթում։ Այն` իրար մեջ ագուցված, գունագեղ թռչունների պատկերներով գրանշան է։ Սովորաբար դրանք դրվում էին գրավոր նյութի սկզբում։ Թռչնագիրը իր բովանդակությամբ սերտորեն կապված է լինում բուն նյութի բովադակության հետ, ներդաշնակում է էջի ձևավորումը ու առանձնահատուկ կողմերը, ինչով և արտահայտում է ժամանակի և տվյալ դպիրի ճաշակը։